Jump to content

Վլադիմիր Շատալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Շատալով
Шаталов, Владимир Александрович

Վլադիմիր Շատալով Ալեքսանդրովիչ
Բնօրինակ անուն ազգանուն Шаталов, Владимир Александрович
Ի ծնե Վլադիմիր Շատալով Ալեքսանդրովիչ
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում գեներալ-լեյտենանտ
Տիեզերքում անցկացրած ժամանակը 237 ժ ,18 ր
Ծնվել է 1927 դեկտեմբերի 8
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է հունիսի 15, 2021(2021-06-15)[1] (93 տարեկան)
Մահվան վայրը Մոսկվա, Ռուսաստան[2]
Ազգություն ռուս
Պարգևներ Լենինի շքանշան Լենինի շքանշանԼենինի շքանշան

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Շատալով (ռուս.՝ Владимир Александрович Шаталов, դեկտեմբերի 8, 1927(1927-12-08)[3], Պետրոպավլովսկ, Akmola Governorate, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 2021(2021-06-15)[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1975), Խորհրդային Միության կրկնակի հերոս (հունվարի 22, 1969 և հոկտեմբերի 22, 1969), տեխնիկական գիտությունների թեկնածու (1972

1956 թվականին ավարտել է կարմրադրոշ ռազմաօդային ակադեմիան։ Խորհրդային տիեզերագնացների խմբում է ընդգրկվել 1963 թվականից։ 1969 թվականի հունվարի 14-17-ը, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-4» տիեզերանավով։ Իրականացրել է Բորիս Վոլինովի վարած «Սոյուզ-5» տիեզերանավի հետ մերձեցումը և կցումը, ապահովել Ալեքսեյ Ելիսեևի և Եվգենի Խրունովի՝ բաց տիեզերքով անցումը «Սոյուզ-4» տիեզերանավ։

1969 թվականի հոկտեմբերի 13-18-ը, որպես հրամանատար, Ելիսեևի հետ երկրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-8» տիեզերանավով։ 118 ժ 11 ր-ում տիեզերանավը խմբային թռիչք է կատարել «Սոյուգ-6» և «Սոյուզ-7» տիեզերանավերի հետ։ 1971 թվականի ապրիլի 23-24-ը, որպես հրամանատար, Ելիսեևի և Նիկոլայ Ռուկավիշնիկովի հետ, երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 47 ժ 46 ր, որի ընթացքում իրականացվել է 1971 թվականի ապրիլի 19-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ» ուղեծրակայանի հետ կցումը։ Երեք թռիչքների ընթացքում Շատալովը տիեզերքում եղել է 237 ժ 18 ր։ Եղել է ԽՍՀՄ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Շատալովի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 456
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Շատալով» հոդվածին։